ԼԼիլիթ Ասատրյան

Նարեկ Մկրտչյանն ու Հակոբ Սիմիդյանն ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Նարեկ Մկրտչյանն ու Հակոբ Սիմիդյանն ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, ներսում and տեքստ, որում ասվում է «mlsa.am» նկարն է
 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, գրանցած արդյունքները, շեշտվել վերջինիս առաքելությունը, այն է՝ աջակցել մարդկանց և, առաջին հերթին, կարիքավոր ընտանիքներին՝ նպաստելով նրանց ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ու միաժամանակ պահպանելով բնական էկոհամակարգերը:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Ընդգծելով ընտանիքների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց սոցիալական և բնապահպանական բաղադրիչների համատեղելիության կարևորությունը՝ նախարարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել արդեն իսկ իրականացվող Տնամերձ տնկարանների ծրագրի շրջանակում։ Սա միջոցառում է, որը հնարավորություն է տալիս շահառու ընտանիքներին տրամադրել սերմեր, անհրաժեշտ նյութեր, հմտություններ, որոնց շնորհիվ վերջիններս կարողանում են տնկել ու աճեցնել ծառեր՝ հետագայում դրանք վաճառելով հենց Հիմնադրամին։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Ընտանիքներին հավելյալ եկամտով ապահովելու այս ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն առաջարկել է դիտարկել նաև նախարարության կողմից արդեն իսկ իրականացվող «Սեզոնային զբաղվածության ծրագրի» հետ համատեղելիությունը, որից միայն 2022 թվականին օգտվել է ավելի քան 1170 անձ։ Նախարար Մկրտչյանն առաջարկել է նաև դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների բնակիչներին որպես ծրագրի շահառու ներգրավելու հնարավորությունը։
 

Հակոբ Սիմիդյանը ևս ողջունել է ծրագրի համատեղ իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ տարածքների ընտրության, քարտեզագրման և այլ աշխատանքներում իրենց մասնակցությունը կունենան ՇՄ նախարարության ներկայացուցիչները։

 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ աշխատանքների կազմակերպման նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում