Ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպություններն ակտիվանում են հարկային դաշտում. ՊԵԿ

ԼԼիլիթ Ասատրյան

Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ։

Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ: 

Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ-ի ներդրած e-VAT եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում:

Արդեն գրանցվել են 40-ից ավելի միջազգային ընկերություններ: 
e-VAT հարթակում  գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն։

Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ծանուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հետևել սահմանված կարգին, իսկ հարկերից խուսափողների նկատմամբ կկիրառվեն տույժեր։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում