ԱԱրսեն Մկրտչյան

Քարակերտ և Մեծամորում առգրավվել են ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն թակարդներ. ԲԸՏՄ

Քարակերտ և Մեծամորում առգրավվել են ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն թակարդներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 4-ին Արմավիրի մարզի Քարակերտ և Մեծամոր համայնքներում հայտնաբերել և առգրավվել են անհայտ անձանց կողմից տեղադրված, վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված 4 մետաղալարե ինքնաշեն թակարդ։

Տեսչական մարմնի և Ոստիկանության կողմից ձեռնարկվում են համատեղ միջոցառումներ թակարդները տեղադրած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում