ՎՎարդուհի Բալյան

Տուգանքներ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման համար. ԲԸՏՄ

Տուգանքներ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման համար. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։

Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ.-ի  և Գ.Մ.-ի վարած  «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16 խմ սևահող։

 

Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 դրամի չափով, նաև ներկայացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջ՝ 160.000 դրամ։

Սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում