ԳԳոհար Սարգսյան

Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան

Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մնալ քաղաքապետարանում այն բանից հետո, երբ հրաժեշտ տա այդ պաշտոնին: Սարգսյանը հավանական չհամարեց դա:

«Չեմ կարծում»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Սարգսյանն ավելացրեց, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում: 

«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու: Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի՝ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ, որպեսզի շարունակեմ, դրանք որպես այդպիսին չկանգնեն: Ծրագրերն իրականացնում եմ, կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»,- ասաց Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում