ԳԳոհար Սարգսյան

2023 թ. նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1.2 տրիլիոն դրամ. Քերոբյան

2023 թ. նախատեսվում է  գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1.2 տրիլիոն դրամ. Քերոբյան

2023 թվականին նախատեսվում է  գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1.2 տրիլիոն դրամ: Նախորդ տարի դա կազմել էր 933 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:  

«Կառավարության 2021-26 թթ. ծրագրով՝ մեր պլանն է այն հասցնել 1.4 տրիլիոն դրամի: Այդ առումով համապատասխան փոփոխություններ կմտցնենք կառավարության միջոցառումների ծրագրի մեջ»,- ասաց Քերոբյանը:

Քերոբյանը հայտնեց նաև ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալների վերաբերյալ ցուցանիշներ:

«2022 թվականի 9 ամիսների տվյալներով՝ կազմել է 879 միլիոն ԱՄՆ դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028-ի պլանավորած ցուցանիշը: Այս նպատակով բարեփոխումների քաղաքականությունը կուղղվի գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման և մասնատվածության մակարդակի նվազեցմանը, դրանց խոշորացմանը, միավորմանը կամ կոնսոլիդացմանը, տնտեսվարողների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում