ՄՄարիա Գաբրիելյան

Կին սոցիալական աշխատողները՝ ճգնաժամերի դեմ հանդիման․ 13 աշխատակից պարգևատրվել է

Կին սոցիալական աշխատողները՝ ճգնաժամերի դեմ հանդիման․ 13 աշխատակից պարգևատրվել է

Կարևորելով Հայաստանում սոցիալական աշխատողների գործունեությունը և գնահատելով վերջիններիս նվիրումը՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ՝ նոյեմբերի 4-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացել է սոցիալական աշխատողների գնահատանքի երեկո։

 
Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և տեղական կառույցների, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ։
 

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողոովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իրենց ելույթներով ողջունել են ներկաներին, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ։

 

 

Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կին-սոցիալական աշխատողների պարգևատրման արարողություն։
 

Վերջիններս պարգևատրվել են՝ հիմք ընդունելով մի քանի կարևոր չափանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների իրականացրած գործունեությունը, կին-շահառուների իրավունքների պաշտպանության ընթացակարգերում ունեցած ավանդը, բնակչության խոցելի խմբերի ակտիվացման գործում ներգրավվածությունը։

 

Ըստ այդմ՝ պարգևատրվող սոցիալական աշխատողներից 3-ին տրվել է հուշադրամ՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից, ևս 10 սոցիալական աշխատողի նախարարի անունից շնորհակալագրեր է հանձնել Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

 

 

Երեկոյի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախմբի քառյակի մասնակցությամբ կայացել է նաև ջազ համերգային ծրագիր, սոցիալական աշխատողների կողմից դեպքի վարման հաջողության պատմությունների ցուցադրում։
 

Միջոցառման իրականացմանն աջակցել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» կառավարություններին աջակցության ծրագիրը (ղեկավար՝ Բրյունո Մոնտերիալ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում