ՄՄարո Թարվերդյան

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. տուժածներ չկան

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. տուժածներ չկան

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել են Toyota (վարորդ՝ Ր․ Խ․, ծնված 2001 թ.), Opel (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1979 թ.), Nissan X-Trail (վարորդ՝  Վ․ Գ․, ծնված 1987 թ.), Nissan Teana (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1997 թ.) և Volkswagen (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel և Nissan X-Trail մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում