Խոզի գրիպի տարածումը կանխելու համար պետք է պատվաստվել. նախարար

ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանում H1N1 վիրուսի կամ խոզի գրիպի տարածումը կանխելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է պատվաստվել: Երկրում գրիպի այս շտամով վարակվածության հաստատված մեկ դեպք կա, բուժառուի առողջական վիճակը բավարար է, ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Գրիպի այս ենթաշտամները բավական ագրեսիվ են, և՛ քրոնիկ հիվանդություններ, և՛ մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ:

Գրիպի դեմ պատվաստումն անվճար իրականացվում է պոլիկլինիկայում, վիրուսի այս ենթատեսակի դեմ պատվաստվելու առաջնահերթություն ունեն մինչև 12 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, նաև քրոնիկ հիվանդություն ունեցողները:

Անահիտ Ավանեսյան - Գրիպի պատվաստանյութը ներառում է նաև հենց այս շտամն իր մեջ հակամարմինները, և շատ կարևոր է, որ այս աշնանային ընթացքում, երբ դեռ սեզոնը նոր է մեկնարկում, ունենանք պաշտպանության բավարար շերտ:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 3-ին Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցած ավտովթարին, որի հետևանքով 4 անձ զոհվել էր, ևս 8-ը տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից 2-ը դեռ բուժկենտրոնում են:

Անահիտ Ավանեսյան - Պացիենտների առողջական վիճակը հսկողության տակ է, նախնական հետազոտությունները, անհրաժեշտ բժշկական միջամտություններն արվում են:

Առողջապահության նախարարը մանրամասներ հայտնեց նաև սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների ճանաչման գործընթացից: Նախարարի խոսքով՝ այս պահին նույնականացված է հոկտեմբերի 27-ին Ադրբեջանից Հայաստան փոխանցված 10 մարմիններից 5-ի ինքնությունը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում