ԱԱրսեն Մկրտչյան

Աշնանային ծառատունկ՝ շուրջ 10 հա տարածքում

Աշնանային ծառատունկ՝ շուրջ 10 հա տարածքում

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր. հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Տնկվելու են շուրջ 5 հազար ծառ և 3 հազար թուփ:

Ներկա են լինելու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալները, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, կառավարության անդամներ:

Ծառատունկը կմեկնարկի Մարզահամերգային համալիրի աջակողմյան հատվածից՝ ժամը 10:30-ին:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում