Վահե Ղազարյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

ԼԼիլիթ Ասատրյան

Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի ոստիկանության և Ղազախստանի ներքին գործերի նախարարության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությանը։

ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բոլատ Իմանբաևը ՀՀ ոստիկանության պետին փոխանցել է Ղազախստանի ներքին գործերի նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը նաև իր դրական կարծիքն է հայտնել Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Բոլատ Իմանբաևը, բարձր գնահատելով Հայաստանի և Ղազախստանի միջև 30-ամյա սերտ համագործակցությունը, ներկայացրել է Ղազախստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները։

Խոսվել է տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման մասին։ Հանդիպմանը քննարկվել են նաև երթևեկության կարգավորման և վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման վերաբերյալ հարցեր։ Որոշում է կայացվել այդ ուղղությամբ շարունակել հետագա հանդիպումներն ու քննարկումները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում