ԼԼիլիթ Ասատրյան

Վթարավտանգ տեղամասի բարելավման աշխատանքներ են կատարվում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հատվածում

Վթարավտանգ տեղամասի բարելավման աշխատանքներ են կատարվում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հատվածում
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով վթարավտանգ տեղամասի բարելավման աշխատանքներ են կատարվում Մ4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի կմ 69+900 - կմ 71+967 հատվածում՝ Ճամբարակ տանող խաչմերուկից մինչև Ծովագյուղ և «Ծովագյուղ» առևտրի կենտրոն։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
 
Հնարավոր է սա road նկարն է
 
Վթարները նվազեցնելու նպատակով տեղադրվել են անվտանգության էլեմենտներ՝ ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում։
 
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող նշված ծրագրի շրջանակում հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, բարելավման աշխատանքներ են տարվում միջպետական և հանրապետական նշանակության 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում