Երևանի ու մարզերի ցերեկային խնամքի կենտրոնները վերազինվում են

ՔՔրիստինե Ոսկանյան

Ֆիզիկական, մտավոր զարգացման հապաղումներ, շփման ու վարքային խնդիրներ ունեցող երեխաներին հոգեբանի, լոգոպեդի ծառայությունները կմատուցվեն հարմարեցված պայմաններով: Աջափնյակի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը նորոգման ու վերազինման փուլում է:

Գայանե Ասատրյան (ՀՀ ԱՍՀՆ Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի տնօրենի տեղակալ) - Այստեղ լինելու է ադապտիվ ֆիզկուլտուրայի սենյակ, սենյակը բաղկացած է երկու հատվածից, ներսում ևս կա մաս:

Նախատեսված է լինելու ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար, հատուկ մասնագիտական ծառայության շնորհիվ հնարավոր կլինի ապահովել երեխայի զարգացումը: Ճաշարանը, խոհանոցը ևս վերանորոգվում են, այնտեղ աշխատող թերապևտն օգնելու է սնունդ ընդունելու դժվարություն ունեցող երեխաներին:

Գայանե Ասատրյան - Վերանորոգումը հնարավոր եղավ շնորհիվ համագործակցության՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ, «Վորլդ վիժն» կառույցների հետ միասին: Ֆինանսավորումն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, և ծրագրի պատասխանատուն հանդիսանում է նաև «Վորլդ վիժն» կազմակերպությունը:

Այս պահին սոցիալական հոգածության կենտրոնում բազմամասնագիտական աջակցություն է տրամադրվում շուրջ 100 երեխայի:

Գայանե Ասատրյան - Առաջին հերթին կանխարգելում է երեխայի որևէ տեսակ խնդրի պատճառով որևէ հաստատությունում հայտնվելու վտանգը, աջակցում է ծնողներին, որ կարողանան երեխաների համար անհրաժեշտ խնամք իրականացնել, և երեխան չհայտնվի առանց խնամքի:

Արուսյակ Եփրեմյան (հոգեբան) - Շատ բալիկներ կան, որ ունեն վարքային որոշ դժվարություններ, շատ կոնֆլիկտային են, ագրեսիվ, և այլ խնդիրների հետ տրամադրվում է հոգեբանական աջակցություն ևս:

Վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև Երևանի ու մարզերի այլ ցերեկային խնամքի կենտրոններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում