Սարսափով ենք արձանագրում, որ շատ քաղաքացիներ սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ շահումով խաղերի թեմային ու նշեց, որ երբեմն շատերը խորությամբ չեն գիտակցում այս ճգնաժամի մասշտաբները:

«Ես հիշում եմ` 2018 թվականին, երբ նոր էի ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվեցին 9.5 և 10.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշներ: Ինձ հետաքրքիր էր, թե ինչու, ինչպես և ինչի հաշվին է այդ ցուցանիշն արձանագրվում: Սարսափով արձանագրեցի, որ այս տնտեսական ակտիվության ցուցանիշների մի հսկայական մասը կապված է ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ: Պարզվեց, որ մեր երկրպագուները շատ մեծ տեմպերով խաղադրույքներ են կատարում: Բոլորի իրավունքն ու ազատությունն է, բայց խաղադրույք կատարելը ՀՀ-ում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի: Սրանով ամեն ինչ ասված է: Ուրախ եմ, որ մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ:

Մենք նաև սարսափով ենք արձանագրում, որ ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող շատ քաղաքացիներ իրենց ստացած սոցիալական նպաստները ծախսում են խաղադրույքների վրա: Պետք է գործուն քայլեր իրականացնենք սրա վերջը տալու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման նոր և արդյունավետ համակարգեր ստեղծելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում