ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել:

«Այդ առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ անվտանգության և իրավունքների ապահովման համար:

«Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ ու հետո նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում