Պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը որևէ կերպ չի հակասում Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը, նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ կերպ չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ Կառավարությունը: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա, մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ունենալ, մյուս կողմից՝ դա որևէ կերպ չի հակասում խաղաղության օրակարգին:

Հայաստանը հռչակած խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության ոլորտի ծախսերը 2018 թվականի համեմատ 2023 թվականին աճելու են 113 տոկոսով կամ 270 մլրդ դրամով:

2023 թվականի պետական բյուջեի նախագծով ոլորտի ծախսերը կկազմեն 509 մլրդ դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում