Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ծանոթացել է Արաբկիր վարչական շրջանի խնդիրներին

ԼԼիլիթ Ասատրյան

Ապաստարաններից մինչև ապօրինի շինություններ, վերելակների խնդրից մինչև կանաչապատ տարածքների վերականգնում. Արաբկիր վարչական շրջանում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը լսեց քաղաքացիներին հուզող հարցերը:

Տիգրան Ավինյանը բակերով շրջեց, հանձնարարականներ տվեց՝ ուսումնասիրել քաղաքացիների դժգոհություններն ու առաջարկությունները: Քաղաքապետի տեղակալը եղավ նաև Արաբկիրում հիմնանորոգվող մանկապարտեզում:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Սեյսմիկ առումով ամրացումներ են իրականացվում, ամբողջապես ջերմամեկուսացվում են մանկապարտեզները, բայց բաց են թողնված բակային հատվածները, և դրական կողմն այն է, որ Արաբկիրում կան մանկապարտեզներ, որոնք շատ մեծ բակային հատված ունեն, և էդ բակային հատվածը կարելի ա նաև ընդհանուր օգտագործման բակեր դարձնել. մի մասը դրանց: 

Մանկական խաղահրապարակների փոխարեն շենքերի բակերում հիմնականում ապօրինի շինություններ են՝ պահեստներ, ավտոտնակներ ու կրպակներ: Դրանց մի մասը սեփականաշնորհված են, մյուսների ճակատագիրն անորոշ է: Միայն այս տարի Արաբկիր վարչական շրջանում 11 ապօրինի շինություն է ապամոնտաժվել:

Գեղամ Կարապետյան (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) - Դրանք շարունակական են, ամենօրյա հսկողություն: Կարող ա ուղղակի շաբաթ-կիրակին անցնի, երկուշաբթի օրը տեսնեք՝ ինչ-որ մի բան սնկի պես աճեց: Դրանց դեմ պայքարը ամեն օր է, ամեն ժամ, նույնիսկ շաբաթ և կիրակի: Գլոբալ խնդիրներ՝ կապված դրանց հետ, Արաբկիր վարչական շրջանը չունի: 

«Վերահսկողությունը չպետք է թուլացնել»,- նշեց Ավինյանը, խոսեց նաև արդեն սեփականաշնորհված շինությունների մասին: Ասաց՝ պետք է գտնել մեխանիզմներ այդ տարածքները համայնքին վերադարձնելու համար:

Տիգրան Ավինյան - Տարբեր վարչական շրջաններում խնդիրներ կան, որոնք ընդհանուր են՝ մասնավորապես, բակային հատվածներում կառույցներ, ցանկապատված տարածքներ, որոնք որ կարելի է ասել ընդհանուր օգտագործման չեն և բացառություն չէ նաև Արաբկիրը բոլոր հնարավոր էդպիսի խնդիրներ ունեցող բակերում մենք լուծումներ ենք տալիս, նոր նախագծեր ենք ներկայացնում համաձայնեցնելու ենք բնակիչների հետ: 

Քաղաքապետի տեղակալը վստահեցրեց՝ դրանց փոխարինելու են նոր այգիներն ու մանկական խաղահրապարակները: Տիգրան Ավինյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունը հանձնառություն է ստանձնել բարեկարգել դրանք և հետագայում բացառել նմանատիպ շինությունների սեփականաշնորհումը:

Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում