ԳԳոհար Սարգսյան

2023-ին ՀՀ պետբյուջեով ԱԻՆ-ին նախատեսված է հատկացնել 16 միլիարդ 451 միլիոն դրամ

2023-ին ՀՀ պետբյուջեով ԱԻՆ-ին նախատեսված է հատկացնել 16 միլիարդ 451 միլիոն դրամ

2023 թվականին ՀՀ պետական բյուջեով արտակարգ իրավիճակների նախարարության 6 ծրագրերի և 14 միջոցառումների գծով նախատեսված է հատկացնել 16 միլիարդ 451 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԱԻ նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

«ԱԻՆ տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցառման գծով 2023 թվականի հայտով ներկայացվել է 12.4 միլիոն դրամի հայտ»,- ասաց նա:

Բացի այդ, նախատեսվում է փրկարար ծառայության 15 ենթակա ստորաբաժանումների համար ձեռք բերել 49 հրշեջ-փրկարարական մեքենաներ: Նախագծի արժեքը կազմում է շուրջ 3 միլիարդ դրամ:

«Հաջորդը սեյսմիկ պաշտպանության համակարգի ազգային դիտացանցի արդիականացման ծրագիրն է: Նախատեսվում է  ձեռք բերել կապիտալ սարքավորումներ դիտացանցի արդիականացման համար»,- ասաց փոխնախարարը:

2023 թ. ԱԻՆ-ին հատկացվելիք բյուջեով նախատեսվում է ՀՀ տարածքի սողանքային տեղամասերում իրականացնել ինժեներաերկրաբանական հետազոտություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում