2023 թ. բյուջեն նպատակադրում է կապիտալ ծախսերի աճի և պարտքի կրճատման տեմպերի արագացում. ԿԲ նախագահ

ԳԳոհար Սարգսյան

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ-ի եզրակացությունը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:

Գալստյանի խոսքով՝ տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թվականի համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ:

«Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թվականի բյուջեն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերի` ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի աճի և պարտքի կրճատման տեմպերի արագացում, որի արդյունքում համախառն պահանջարկի վրա բյուջեի վարքագիծը 2023 թվականին կունենա չեզոք ազդեցություն»,- ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ 2023 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են արտադրողականության և մրցակցության աճի ապահովման համար անհրաժեշտ  առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում