ԼԼիլիթ Ասատրյան

Խորապես վշտացած ենք Մորբիում տեղի ունեցած ողբերգության լուրից. Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի ժողովրդին և Կառավարությանը

Խորապես վշտացած ենք Մորբիում տեղի ունեցած ողբերգության լուրից. Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի ժողովրդին և Կառավարությանը

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով հարյուրավոր մարդիկ ընկել են Մաչու գետը. առնվազն 90 մարդ է զոհվել։

«Մենք խորապես վշտացած ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ու կարեկցանքը Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և Կառավարությանը։

Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում