ՀՀ ԱԺ նախագահի ելույթից հետո ադրբեջանական կողմի արձագանքը և Ալեն Սիմոնյանի պատասխանը

ԳԳոհար Սարգսյան

ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ իր ելույթից հետո հնչեցրած արտահայտություններին, որոնք, ըստ Գաֆարովայի, վերաբերում են Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, իբրև, իրականացված արարքներին:

Ալեն Սիմոնյանը որևէ ազգության կամ պետության ցինիզմը և գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից հիշեցրել է Սաֆարովի վայրագությունը, որն այժմ Ադրբեջանի ազգային հերոս է:

Դիմելով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:

Դրանք այն անձինք են, որոնք մոլորվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են հայտնվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: 

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում