ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՆՆարեկ Սահակյան

30 կողմ ձայնով Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը: Գործադիրն առաջարկել է վերանայել սահմանադրական փոփոխություններին առնչվող իրավակարգավորումները՝ դրանք ընդունելու լիազորություն տալով նաև խորհրդարանին՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով:

Արայիկ Լազարյան (Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ) - Փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ավելացրեց՝ գործող Սահմանադրությամբ ևս խորհրդարանն իրավունք ունի փոփոխել Սահմանադրության որոշ հոդվածներ, բայց այս փոփոխությամբ ժողովուրդը կարող է լիազորել փոփոխել Մայր օրենքի բոլոր հոդվածները՝ բացառությամբ անփոփոխելիների` առաջինից չորրորդ, 163-րդ և 175-րդ:

Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Մենք գնալու ենք հանրաքվեի, և, ժողովուրդ, քեզ է վերապահված` այդ իրավունքները տալ Ազգային ժողովի՞ն, թե ոչ:

Գործող Սահմանադրությամբ Արցախում սահմանադրական փոփոխություն կարող են նախաձեռնել պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը, հանրապետության նախագահը և ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսը:

Արայիկ Լազարյան - Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում (դա «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» հոդվածն է) փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Սահմանադրության փոփոխության գործընթացն Արցախում սկսվել է տարեսկզբին, երբ քաղաքական խորհրդատվություններից հետո հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

Արայիկ Լազարյան - Հաշվի առնելով առկա մարտահրավերները, աշխարհաքաղաքական իրողությունները՝ առաջարկվեց սահմանադրական փոփոխությունների առավել ճկուն գործիքակազմ ներկայացնել` այդկերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը և հնարավորություն տալով առաջացող մարտահրավերները հաղթահարել առանց ցնցումների:

Արցախի Հանրապետության Սահմանադրության առաջարկվող նախագիծը ներկայացված է արդեն հանրային քննարկման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում