Ոռոգման ջուրը կհասնի Երևանի արվարձաններ

ՌՌոզա Խաչատրյան

Ջրագծեր էին, որոնցից մեկը չէր գործում, մենք նորն ենք անցկացնում:

Մյուսն էլ նորոգում են: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն այս անգամ ոռոգման ջուրը կհասցնի Երևանի արվարձաններ:

Արա Օհանյան (ՀՏԶՀ ջրային տնտեսության ԾԻԳ մասնաճյուղի վերահսկող ինժեներ) - Սպասարկելու է մոտավորապես 200 հա տարածք Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան, Ջրաշեն և Խարբերդի ամառանոցներ տարածքներում:

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով վերականգնում են Նորքի ջրանցքի մի հատվածը: Ծրագրի արժեքը 217 մլն դրամ է:

Զոհրաբ Հակոբյան (աշխղեկ) - Երկարությունը 3 կմ 337 մ է, մենք էդ հատվածները հասել ենք, համարյա մնացել է 600 մ քանդել և խողովակ տեղադրել և միացումները տալ:

Խորհրդային տարիների խողովակաշարը մի քանի տասնամյակ ծառայելուց հետո իրեն սպառել էր, նորի անհրաժեշտություն կար:

Արա Օհանյան - Նախկինում Նորքի ջրանցքի բաժանարարի տակ է եղել, որոնք տարիներ առաջ մետաղական խողովակներով անցկացված գծեր են, դրանց շահագործման ժամկետը լրացել է և փտել ու շարքից դուրս են եկել, էս վերջին տարիներին չեն էլ ոռոգվում:

Տարածքային զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ:

Արա Օհանյան - Արդիականացման ծրագրի բաղադրիչն է կազմում, որի մի մասը անցած տարի իրականացվել է հիմնականում ներտնտեսային համակարգերի վերականգնման գծով, սա լրացուցիչ նրա մյուս բաղադրիչն է:

Այս ծրագրով 270 մլն դրամ էլ կհատկացվի մայրաքաղաքի մեկ այլ՝ Նոր Դալմայի ջրանցքի 3,5 կմ-ի վերականգնման աշխատանքների համար: Ոռոգման սեզոնն ավարտվել է, շինաշխատանքները կմեկնարկեն օրերս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում