ԼԼիլիթ Ասատրյան

Ֆան Յոնգն այցելել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Ֆան Յոնգն այցելել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի Լոռու մարզ այցի հաջորդ կանգառը եղել է Վանաձորում գործող «Չինվան» ընկերություն և Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Այդ մասին ասված է Լոռու մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 6 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 

«Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և մարզպետարանի պաշտոնյաների հետ դեսպանն այցելել է «Չինվան» ընկերություն։

 
Հյուրերին ներկայացվել է, որ «Չինվան» ՍՊԸ-ն ստեղծվել է 2001 թ. Վանաձորում: Ընկերությունը գործունեության սկզբում Չինաստանից ներկրել է գյուղատնտեսական մինի-տրակտորներ և նրանց կցորդիչ սարքավորումներ ու մատակարարել է հանրապետության գյուղատնտեսությանը: Ներկայում զբաղվում է տարբեր հզորության գյուղատնտեսական մինի-տրակտորների հավաքմամբ, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ, գյուղսարքավորումների շահագործմամբ: Այժմ համագործակցում են չինական երկու խոշոր ընկերությունների հետ։
 
Ընկերության սեփականատերը նշել է, որ հանրապետությունում հատկապես մեծ է տրակտորների պահանջարկը, մինչ այժմ վաճառել են շուրջ 1500 տրակտոր։ «Չինվան» ՍՊԸ-ն ունի սեփական արտադրական մեծ հզորություններ, ապահովված է բոլոր տիպի մեքենասարքավորումներով:
 

Պաշտոնատար այրերը այցելել են նաև Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ նրանց ներկայացվել է մեծն Թումանյանի կյանքն ու ստեղծագործական ուղին»,- նշված է գրառման մեջ:

 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում