Ծրագիրն ավարտված չէ. Նարեկ Մկրտչյանը՝ «Սուրմալուում» պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին ու վիրավորներին աջակցության մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո ինչ աջակցություն է տրվել զոհերի ընտանիքներին ու վիրավորներին:

«Նախարարությունը մշակեց աջակցության ծրագիր, համաձայն որի՝ պետք է տրամադրվեր դրամական աջակցություն զոհերի ընտանիքներին՝ մինչև 3 միլիոն դրամական աջակցության տեսքով, և վիրավորներին. եթե մինչև 3 օր ստացիոնար բուժման մեջ են գտնվել՝ 150  հազար դրամ, եթե 3 և ավելի օր՝ 300 հազար դրամ:

Ընդհանուր բյուջեն ավելի քան 50 միլիոն դրամ է եղել: Ընդհանուր 24 վիրավորում ստացած անձ կա և 16 զոհված ու 1 անհետ կորած»,- ասաց նախարարը:

Նախարարը տեղեկացրեց, որ աջակցությունը տրվում է  ըստ դիմումների: Ծրագիրն ավարտված չէ, դիմումները դեռ կարող են ներկայացվել:

«Այս պահին 12 անձ է դիմել»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում