ԱԱրսեն Մկրտչյան

Առողջապահության փոխնախարարը միջազգային համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումները

Առողջապահության փոխնախարարը միջազգային  համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգում ընթացող առողջապահության միջազգային 10-րդ համաժողովի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները, նշել, որ գործուն քայլեր են արվում առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման, ինչպես նաև բուժաշխատողների մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:

 

Ելույթում փոխնախարարը հատկանշել է` բարեփոխումների մի մասն արդեն գործնականում շոշափելի են, իսկ որոշներն էլ` ընթացքի մեջ:
 

Ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումների հավակնոտ ծրագրերը` Արտակ Ջումայանը վստահեցրել է, որ ունենալու ենք հզոր, բարեփոխված ու հասանելի առողջապահական համակարգ, որի վերջնարդյունքը ՀՀ քաղաքացիների համար առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կլինի:

 

Առողջապահության միջազգային 10-րդ համաժողովին մասնակցել է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում