ՎՎարդուհի Բալյան

Ստորագրվել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հայ-վրացական հուշագիր

Ստորագրվել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հայ-վրացական հուշագիր

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագիր:

Հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր, գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, գիտաժողովներ, գիտական ենթակառուցվածքների փոխադարձ օգտագործում և այլն:

Կողմերը կհամագործակցեն նաև միջազգային տարբեր հարթակներում ներկայանալու հարցում. մասնավորապես՝ նախատեսվում է մշակել համատեղ առաջարկներ՝ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին համատեղ մասնակցելու նպատակով:

Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան գիտության ազգային հիմնադրամի տնօրինության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

Հավելենք, որ հուշագիրը ստորագրվել է Թբիլիսիում, որտեղ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության հարցերով տնօրենության հրավերով մասնակցում էր Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետազոտությունների և նորարարության հարցերով ոչ պաշտոնական աշխատանքային խմբի 4-րդ հանդիպմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում