ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

ՃՏՊ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:26-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած Volkswagen passat մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալավցել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ գրանցվել է ուղևորի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում