ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Կարապետյանը Ուկրաինայի Շեպետիվկա քաղաքում մասնակցել է խաչքարի բացման և օծման արարողությանը

Դեսպան Կարապետյանը Ուկրաինայի Շեպետիվկա քաղաքում մասնակցել է խաչքարի բացման և օծման արարողությանը
Այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ. Կարապետյանը այցելել է Խմելնիցկի մարզի Շեպետիվկա քաղաք՝ մասնակցելու քաղաքի կենտրոնում տեղադրված խաչքարի բացման և օծման արարողությանը: Այդ մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
«Խաչքարը տեղադրվել էր ի նշան հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան մարզի, քաղաքային իշխանության և տարբեր դավանանքների ներկայացուցիչները:
 
Հնարավոր է սա 14 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ and դրսում նկարն է
 
Իր խոսքում դեսպան Կարապետյանը նշեց, որ խաչքարի բացումը տեղի է ունենում խորհրդանշական ժամանակաշրջանում, երբ երկու ժողովուրդները կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առջև: Նա կարևորեց արարողությունն ու հայաստանցի և ուկրաինացի պաշտոնյաների ներկայությունը, որպես հայ-ուկրաինական բարեկամության ևս մի նշանակալի դրսևորում:
 
Հնարավոր է սա 15 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
Արարողությանը հաջորդեց դեսպանի հանդիպումը մարզի տարբեր քաղաքների՝ Խմելնիցիկիի, Կամենեց-Պոդոլսկի, Շեպետիվկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, խոսեց հայ-ուկրաիանական հարաբերությունների, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության գործունեության մասին:
 
Հնարավոր է սա հուշարձան and դրսում նկարն է
 
Շեպետիվկա այցելությանը և բոլոր միջոցառումներին մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանն ու Ուկրաինայում հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը»,- նշված է գրառման մեջ:
 
Հնարավոր է սա հուշարձան, դրսում and աղյուսե պատ նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում