ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքում այցելել է օրեր առաջ վթարի ենթարկված հայկական ընտանիքի ողջ մնացած երկու երեխաներին։












