ԼԼիլիթ Ասատրյան

Ներկայացվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործողությունները՝ ուղղված օրենքի գերակայության երաշխավորմանը

Ներկայացվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործողությունները՝ ուղղված օրենքի գերակայության երաշխավորմանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Վերանայելով օրենքի գերակայության շուրջ համատեղ աշխատանքի մոտեցումը» խորագրով Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի բարձրաստիճան հանդիպմանը։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
«Հոկտեմբերի 24-ին Սոֆիա քաղաքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Վերանայելով օրենքի գերակայության շուրջ համատեղ աշխատանքի մոտեցումը» խորագրով Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան հանդիպմանը։
 
Հանդիպումը նպատակ ուներ ինտերակտիվ քննարկում անցկացնել մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան փորձագետների միջև՝ միտված ազգային և տարածաշրջանային մակարդակում օրենքի գերակայության ոլորտում ENNHRI-ի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը ENNHRI-ի 2022-2025 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում՝ հաշվի առնելով Եվրոպայում օրենքի գերակայության ներկայիս վիճակը և առկա մարտահրավերները։
 
Բարձրաստիճան հանդիպմանը ներկայացվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների կողմից իրականացվող գործողությունները՝ ուղղված երաշխավորելու օրենքի գերակայությունը և առաջարկություններ ներկայացնելու պետական իշխանություններին:
 
Հանդիպման ընթացքում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի Օրենքի գերակայության 2022թ. զեկույցում ամփոփված հարցերին և առաջարկություններին։ Իր ելույթում Պաշտպանն առաջարկել է ցանցին հաջորդիվ Օրենքի գերակայության տարածաշրջանային աշխատանքի համատեքստում կենտրոնանալ դատական իշխանության անկախությունը երաշխավորող անկախ մարմինների քաղաքականացման միտումներին, ինչպես նաև Հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատավարությունների (Strategic litigations against public participation-SLAPP) ֆենոմենին՝ հիմք ընդունելով թե՛ եվրոպական և թե՛ ազգային մակարդակներում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները»,- նշված է գրառման մեջ։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում