ԼԼիլիթ Ասատրյան

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման գործողությունների ծրագիրը

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման գործողությունների ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել ու հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը։

 

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել համակարգված շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը`

  • իրավական դաշտի բարելավման.
  • կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման.
  • վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման,
  • միջգերատեսչական ակտիվ համագործակցության.
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ուղղված է հանցագործության կանխարգելմանը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման ու աջակցության տրամադրման, ինչպես նաև երևույթի դեմ պայքարի արդյունավետության ու հանրային իրազեկվածության բարձրացմանը։

 

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Sylp1s

 

Ազգային ծրագիրը մշակվել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի հիման վրա՝ ԱՍՀՆ կողմից՝ ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ ՄԶԳ ներգրավմամբ՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում