ԷԷլեն Պետրոսյան

Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնաց մեկ շաբաթ. ՊՆ

Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնաց մեկ շաբաթ. ՊՆ

Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնաց մեկ շաբաթ՝ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:

 

Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։

 

Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։

 

Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին:

Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։

 

Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։
 
Մասնակիցների տեղափոխումը կենտրոնական հավաքակայանից հրաձգարան իրականացնելու է պաշտպանության նախարարությունը:
 

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00 կամ գրանցվել առցանց հետևյալ հղումով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում