ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի շտապբուժօգնության ծառայության անձնակազմը պատվաստվում է գրիպի դեմ. պատվաստվել է նաև փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը

Երևանի շտապբուժօգնության ծառայության անձնակազմը պատվաստվում է գրիպի դեմ. պատվաստվել է նաև փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը

Նախքան հերթական կանչի մեկնելը Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայության անձնակազմը՝ բժիշկներն ու վարորդները, պատվաստվում են գրիպի դեմ:

«Պատվաստվում ենք, որպեսզի ոչ միայն մենք լինենք առողջ, այլև չվարակենք քաղաքացիներին»,- նշում են բժիշկները:

Սեզոնային գրիպով չհիվանդանալու, հիվանդանալու դեպքում բարդություններից խուսափելու համար պատվաստումը լավագույն և արդյունավետ միջոց է։ Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում այսօրվանից մեկնարկել է ու դեռ մի քանի օր կշարունակվի գրիպի դեմ պատվաստման գործընթացը:

«Սեզոնային գրիպի հետ կապված կանչերի թիվն զգալիորեն ավելանում է, և գործն էլ դառնում ավելի ծանրաբեռնված: Մեր աշխատակազմն ընդհանուր առմամբ մոտ 700 հոգի է: Հաշվի առնելով, որ աշխատանքը հերթափոխային է, պատվաստումը կազմակերպում ենք փուլային: Այսօր պատվաստվել է 70 աշխատակից»,- նշել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Համազասպ Նահատակյանը:

Հատուկ հակացուցում պատվաստման համար չկա. կարևոր է, որ քաղաքացին այդ պահին չունենա հիվանդության սրացում: Նախքան պատվաստումը կատարվում է ջերմաչափում, չափվում է նաև ճնշումը, ստուգվում թթվածնային հագեցվածությունը:

Բուժանձնակազմի հետ տեղում պատվաստվել են նաև շտապբուժօգնության գլխավոր ենթակայան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը, նաև Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը: 

Պատվաստվել կարող են բոլորը՝ թե՛ մեծերը և թե՛ փոքրերը: Պատվաստումն իրականացվում է Երևանի համայնքային բոլոր պոլիկլինիկաներում՝ ֆրանսիական արտադրության դեղամիջոցով:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում