ՎՎահե Կոստանդյան

Ազգային գեոպորտալները` անհրաժեշտություն գործարարների համար

Ազգային գեոպորտալները` անհրաժեշտություն գործարարների համար

ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների աշխատանքային խումբը Երևանում անցկացրել է միջպետական խորհրդի հերթական՝ 44-րդ  նիստը:

Հայաստանի Ազգային գեոպորտալում արդեն քարտեզագրված է կադաստրային բազան, որտեղ ներառված են բոլոր շինությունները, ստորգետնյա կոմունիկացիաները, ճանապարհները, հանքերը: ԱՊՀ երկրների ազգային պորտալները լայն հնարավորություն են ընձեռում պետություններին տնտեսական արդյունավետ գործակցության համար:

Ազգային պորտալն անհրաժեշտ է հատկապես գործարարներին՝ մեկ այլ երկրում բիզնես գործունեություն սկսելու համար:

Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար) - Անհրաժեշտ է կայացնել այնպիսի որոշումներ, որ, օրինակ, վաղը բիզնեսը ուզում է Ռուսաստանից Հայաստան որոշակի բիզնես իրականացնել, կամ Հայաստանից Ղազախստան բիզնես իրականացնել, իրեն անհրաժեշտ են տեղեկատվություններ:

Այդ տեղեկատվությունները, եթե միևնույն ստանդարտով չեն ստեղծված, հետագայում էկոնոմիկայի՝ տնտեսության զարգացման համար խոչընդոտներ են հանդիսանալու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում