ԱԱրսեն Մկրտչյան

Միջին նորոգման աշխատանքներ՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ՝  Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 28+900 կմ - 36+212 կմ հատվածում (աջ և ձախ գոտիներ՝ մոտ 14,6 կմ ընդհանուր երկարությամբ) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նորոգվող ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, փոսային նորոգում, այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։

Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։

Աշխատանքների արդյունքում աղացած (ֆրեզ) ասֆալտը տրամադրվում է մարզպետարաններին, ինչը և վերջիններիս անմիջական հսկողությամբ հատկացվում է քաղաքային կամ գյուղական բնակավայրերին՝ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները կարգի բերելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում