ԳԳոհար Սարգսյան

Սևահողի ապօրինի տեղափոխման դեպք Արագածոտնի մարզում

Սևահողի ապօրինի տեղափոխման դեպք Արագածոտնի մարզում

Հոկտեմբերի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք։

Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ.-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12 խ.մ սևահող։ Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Խստացված վերահսկողական ստուգայցերը շարունակական են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում