Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի դամբարան է բացվել Մեծամորում: Հայ-լեհական համատեղ արշավախումբը փորձում է պարզել՝ ինչ պետական կազմավորում է եղել տարածքում, ինչով են զբաղվել բնակիչներն ու ինչ ժառանգություն են թողել:
Այսպիսի հնավայրեր Հայաստանի տարածքում քիչ չեն, բայց խնդիր է հողի կարգավիճակը: Պատմական եզակի շերտեր պարունակող տարածքների մի մասը 90-ականներին մասնավոր սեփականություն է դարձել ու ծառայում է որպես արոտավայր:
Ոսկե զարդեր, սարդիոնե, սաթե ուլունքներ, կավամաններ, դիապատգարակ. Մեծամորի հնավայրի բացառիկ գտածոները
Դիտումներ110













