ԼԼիլիթ Ասատրյան

Սյունիքի մարզպետը Գորիսի քույր քաղաք Վիենում քննարկել է իրականացված ծրագրերն ու հետագա համագործակցությունը

Սյունիքի մարզպետը Գորիսի քույր քաղաք Վիենում քննարկել է իրականացված ծրագրերն ու հետագա համագործակցությունը
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 21-ին եղել է Գորիսի քույր քաղաք Վիենում։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
«Մարզպետը հանդիպում է ունեցել Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի հետ, շնորհակալություն հատնել քաղաքային իշխանություններին Գորիս քաղաքում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում, ներսում and տեքստ, որում ասվում է «www.syunik.mtad.am am» նկարն է
 
Մարզպետն ու քաղաքապետը կարևորել են հետագա համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ մասնավորապես առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում։
 
Հնարավոր է սա ‎7 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, ներսում and ‎տեքստ, որում ասվում է «‎www.syunik.mtad.am امم‎»‎‎ նկարն է
 
Վիենի քաղաքապետարանում Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց մեծ մասը հայ համայնքի ներկայացուցիչներ էին։ Վերջիններս ներկայացրել են «Գորիս-Վիեն» միության շրջանակներում փոխգործակցության արդյունքներն ու ֆրասիական կողմի աջակցության արդյունքները։
 
Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը նաև շրջայց է կատարել քաղաքում։
 
Վիեն այցի ընթացում Ռոբերտ Ղուկասյանին ուղեկցում էին Ֆրանսիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Լևոն Դավթյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը»,- նշված է գրառման մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում