ԳԳոհար Սարգսյան

Հայտնաբերվել են բազմաթիվ ժամկետանց, պիտանիությունը կորցրած և բորբոսապատ մթերքներ

Հայտնաբերվել են բազմաթիվ ժամկետանց, պիտանիությունը կորցրած և բորբոսապատ մթերքներ
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար: Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար, սակայն որոշ տնտեսվարողներ, անտեսելով օրենքը, շարունակում են վաճառել առանց պիտանիության ժամկետի մակնշման կամ պիտանիության ժամկետը լրացած ապրանքներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքների շնորհիվ երեք տնտեսվարողների մոտ խախտումներ են արձանագրվել սննդի անվտանգության ոլորտում։
 
Հայտնաբերվել են բազմաթիվ ժամկետանց, պիտանիությունը կորցրած և բորբոսապատ մթերքներ։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որի շրջանակներում իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում