Ե՞րբ Երևանում կսկսի գործել «ավտոբուսի գոտին»

ԼԼիլիթ Դանիելյան

Ե՞րբ Երևանում կսկսի գործել «ավտոբուսի գոտին», ու այդպիսով կկարգավորվի ծանրաբեռնված երևեկության խնդիրը. քաղաքացիներին հետաքրքրող հարցին քաղաքային իշխանությունը պատասխանում է այսպես՝ առանձնացված գծերի համար դեռևս միայն նախնական վերլուծություն կա, որի համար գումար է հատկացրել Ֆրանսիական զարգացման բանկն ու Ֆրանսիական գործակալությունը: Նախնական առաջարկվել է պիլոտային ծրագրով փորձարկել Արշակունյաց պողոտան, Գրիգոր Լուսավորչի ու Գարեգին Նժդեհի փողոցները:

Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետԻհարկե առանձնացված գծի դեպքում լինելու է այնպես, որ ավտոմեքենաները, որոնք որ կայանում էին մայթեզրին, էդտեղ ավտոմեքենաներ չեն կայանելու, այսինքն՝ առավելությունը տրվելու է հանրային տրանսպորտին:

Քաղաքապետը նշում է՝ այն փողոցները, որոնք կունենան հատուկ առանձնացված գիծ հանրային տրանսպորտի համար, չեն ունենա մեքենաների կայանատեղի: Եվ առհասարակ այդ հատվածում կայանումը կարգելվի:

Հրաչյա Սարգսյան - Կարմիր գծերը հիմնականում արդեն կենտրոնում են և Արաբկիր վարչական շրջանում` օրենքի էն տրամաբանությամբ, որ հանրային վայրերում ավտոմեքենաների կայանելը պետք է լինի այնպիսի վայրերում, որտեղ որ կահավորված է տեսախցիկներով: Օրենքը փոխվեց, և մենք այս պահին տեսախցիկներ ունենք միայն Արաբկիրում ու Կենտրոնում:

Հատուկ գոտիները նախատեսված են երթևեկության ժամանակ հասարակական տրանսպորտի շարժն արագացնելու, ինչպես նաև վթարների թիվը նվազեցնելու համար:

Օրինակ՝ Մոսկվայում հատուկ գոտիների առանձնացումից հետո երթևեկությունը նկատելիորեն փոխվել է: Քաղաքացիներից շատերը վստահեցնում են, որ հիմա շատ ավելի հարմար է հանրային տրանսպորտից օգտվելը, քան, օրինակ՝ սեփական մեքենայով խցանումների մեջ ժամերով մի կետից մյուս կետը հասնել:

Մեզ մոտ հասարակական տրանսպորտի բարեփոխումների, այդ թվում՝ առանձնացված գծի մասին խոսվել է անգամ 2017 թ. այն ժամանակ ևս ավագանու նիստերին նշվում էր՝ միջազգային խորհրդատուները առաջարկում են քաղաքի որոշ փողոցներում ունենալ ավտոբուսների համար առանձնացված գծեր: Ինչպես այն ժամանակ ամենը մնաց թղթի վրա, այնպես էլ հիմա՝ պլանները կան, բայց սայլը տեղից չի շարժվում:

Երևանի քաղաքապետը նշում է` րոպեների ընթացքում կարող է ներկայացնել ամբողջ ծրագիրը, բայց գործը ժամանակատար ու աշխատատար է:

Հրաչյա Սարգսյան - Առանձնացված գծի մասով իրականացնելու համար նախ պետք է ունենալ նախագծանախահաշվարկային փաստաթղթերը, որից հետո հայտարարել մրցույթ, հետո շինարարական աշխատանքներ իրականացնել: Եթե ես ասեմ, որ 2023-ին դա մենք կունենանք, ես կստեմ: Ես կարծում եմ, որ էս փոփոխությունները իրականացնելուն զուգահեռ 2023-ը մենք կօգտագործենք նախապատրաստական աշխատանքներ անելու համար, 2024-ից կսկսենք արդեն բուն աշխատանքը:

Ավտոբուսների տեղաշարժի համար առանձին գծեր Թբիլիսիում գործում են 2020 թվականից: Ռուսթավելու պողոտայում հասարակական տրանսպորտի համար նախատեսված 3 կիլոմետրանոց գոտի հայտնվեց, որից հետո 2 տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ համակարգը ներդրվեց:

Հրաչյա Սարգսյան - Վրաստանում իրենք խնդիրները քիչ-քիչ լուծելով, ամեն տարի մի խնդիր լուծելով՝ իրենց երթևեկությունը փորձում են բարելավել:

Հանրային տրանսպորտի ոլորտում առանձնացված գոտի ունենալը բարեփոխումների փոքր, բայց կարևոր բաղադրիչն է: Քաղաքապետը վստահեցրեց՝ Երևանում ևս քաղաքային իշխանության նպատակն է, որ հանրային տրանսպորտից ավելի շատ մարդ օգտվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում