ՎՎարդուհի Հարությունյան

Չադում անկարգությունների հետևանքով կան զոհեր

Չադում անկարգությունների հետևանքով կան զոհեր

Առնվազն հինգ մարդ է զոհվել Չադի մայրաքաղաք Նջամենայում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով:

Չնայած ցույցերի արգելքին՝ Նջամենայում և երկրի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ երկրում անցումային շրջանի երկարաձգման։ Նշվում է, որ բախումների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ ու զենք է կիրառել։ Լրատվամիջոցները հայտնել են ցուցարարների շրջանում զոհերի և վիրավորների մասին։

Ցուցարարները գրոհել են նաև վարչապետ Սալեհ Քեբզաբոյի «Ժողովրդավարության և նորացման ազգային միություն» (UNDR) կուսակցության շտաբը: 

2021 թվականի ապրիլին Չադի նախագահ Իդրիս Դեբին, որը երկար տարիներ ղեկավարել է պետությունը, մահացել է երկրի հյուսիսում ապստամբների դեմ մարտերի ժամանակ ստացած վնասվածքներից։ Այնուհետև Չադի զինվորականները հայտարարել են խորհրդարանը և կառավարությունը  ցրելու և երկիրը կառավարելու համար անցումային՝ 15 անդամից բաղկացած ռազմական խորհրդի ձևավորման մասին: Խորհուրդը գլխավորել է 37-ամյա գեներալ Մահամաթ Իդրիս Դեբին՝ մահացած նախագահի որդին։ Զինվորականները հայտնել են, որ անցումային շրջանը երկրում կտևի մեկուկես տարի, որից հետո կանցկացվեն ընտրություններ:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում