ԳԳոհար Սարգսյան

Մարզահամերգային համալիրը կվերակազմակերպվի 100 տոկոս պետական մասնակցությամբ ՓԲԸ-ի

Մարզահամերգային համալիրը  կվերակազմակերպվի 100 տոկոս պետական մասնակցությամբ ՓԲԸ-ի

Գործադիրը որոշում է ընդունել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, ինչը ենթադրում է ոչ միայն կազմակերպաիրավական ձևի, այլև կառույցի գործունեության քաղաքականության փոփոխություն:

Ակնկալվում է, որ Համալիրը կստանա կառույցի զարգացմանն ուղղված բյուջեի ձևավորման և ավելացման հնարավորություն:

Վերակազմակերպման գլխավոր նպատակներն են՝ բիզնես մոդելի կառուցումը, գործարար միջավայրի զարգացումը, տնտեսական մրցակցության ապահովումը, հովանավորչական և ներդրումային միջավայրի բարելավումը, մշակույթի և սպորտի ոլորտում տնտեսական կարողությունների զարգացումը, շահութաբերությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում