ԼԼիլիթ Ասատրյան

Սևանա լճի ավազանում իրականացվել են ջրերի նմուշառումներ

Սևանա լճի ավազանում իրականացվել են ջրերի նմուշառումներ

EU4Sevan ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին մեկնարկվել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման և հասակի ուսումնասիրությունները: Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 2 մարդ, ջրային օբյեկտ and բնություն նկարն է
 

«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի գիտնականների հետ հոկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի ավազանում իրականացրել են ջրերի նմուշառումներ 13 ստորերկրյա ջրաղբյուրից (աղբյուր և հորատանցք), մակերևութային 2 ջրհոսքից և Արփա-Սևան թունելից։

 
Հնարավոր է սա 1 անձ and ջրային օբյեկտ նկարն է
 

Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։

 
Հնարավոր է սա 2 մարդ and ջրային օբյեկտ նկարն է
 

Սևանա լճի ափամերձ՝ Չկալովկա գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղն ընկած հատվածում (85 կմ երկարությամբ), մոտորանավակով իրականացվել են ստորերկրյա ջրերի Սևանա լիճ խորքային հոսքի գոտիների հայտնաբերման աշխատանքներ՝ ջրում լուծված ռադոն գազի հայտնաբերման միջոցով»,-նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում