ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանի 11 օդանավակայանում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև հոկտեմբերի 28-ը

Ռուսաստանի 11 օդանավակայանում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև հոկտեմբերի 28-ը

Ռուսաստանի հարավի և կենտրոնական հատվածի  11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև հոկտեմբերի 28-ը՝ հայտնել են «Ռոսավիացիա»-ից:

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում:

Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում և կենտրոնական մասում Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում