ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են ԱՊՀ տարածքում անտառային տնտեսության զարգացման հարցերը

Քննարկվել են ԱՊՀ տարածքում անտառային տնտեսության զարգացման հարցերը

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

 

Նիստին մասնակցել են միջկառավարական խորհրդի պատվիրակությունների անդամներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը, ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նիստի բացումը կատարել է խորհրդի նախագահ, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը և ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը։

 
Հնարավոր է սա 13 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Նիստի ընթացքում քննարկվել են․

 

ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում առաջին փուլում (2016-2020 թթ.) իրականացված միջոցառումների արդյունքները (նախանշված միջոցառումներն իրականացվել են 95%-ով), ինչպես նաև երկրորդ փուլի (2022-2025 թթ.) գործողությունների իրականացման պլանը.

 

Քննարկվել են նաև ԱՊՀ տարածքում անտառային տնտեսության զարգացմանը, անտառային հրդեհների կանխարգելմանն ու մարմանը, անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, փայտանյութի ապօրինի շրջանառության կանխարգելմանը, անտառային համակարգի աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր.

 

ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստի ավարտին խորհրդի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ստորագրել է նիստի ընթացքում խորհրդի կողմից կայացված որոշումները։ Որոշվել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 22-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում՝ նույն հանրապետության ներկայացուցչի նախագահությամբ։
 

Նշենք նաև, որ Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատվիրակությունը այցելել է շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում գործող ջերմոցային համալիր, որտեղ աճեցվում է փակ արմատային համակարգով տնկանյութ:

 
Պատվիրակության անդամներն անտառտնտեսությունում ականատես են եղել նաև նոր ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներին, ապա ներկայացրել են այդօրինակ աշխատանքների կատարման իրենց փորձը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում