ԼԼիլիթ Ասատրյան

Մայրական առողջությունը ոլորտի առաջնահերթություններից է. առողջապահության փոխնախարար

Մայրական առողջությունը ոլորտի առաջնահերթություններից է. առողջապահության փոխնախարար

Վերարտադրողական առողջության պետական ծրագրերից օգտվելով՝ մի խումբ շահառուներ արդեն իսկ երեխա են ունեցել: Շահառուների ցանկի ընդլայնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

«Այդուհանդերձ, պակաս կարևոր չեն կանխարգելիչ բուժօգնությունն ու անպտղության ցուցանիշների նվազեցումը:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 19-րդ գիտաժողովը նվիրված է եղել վերարտադրողական բժշկության և անդրոլոգիայի ուղեցույցների ստանդարտացմանը և արդիական այլ հարցերին:

 

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը բացման խոսքում նշել է, որ մայրական առողջությունը ոլորտի առաջնահերթություններից է:

 

Նրա խոսքով` նպատակն է արտամարմնային բեղմնավորման ծրագրերին զուգահեռ դեռահասային տարիքից բարձրացնել վերարտադրողական առողջության վերաբերյալ տարրական գիտելիքները:

 

Քննարկվում է նաև սքրինինգային կանխարգելիչ միջոցառումներ ավելացնելու հնարավորությունը»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում