ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Երևանի Խորենացի փողոցում

ՃՏՊ Երևանի Խորենացի փողոցում

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 02:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 168 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Վ.) բախվել է ծառին, գազատար խողովակին (առկա է արտահոսք) և էլ․ սյանը, այնուհետև կողաշրջվել՝ բախվելով մոտակայքում կայանած «VAZ-2106» (վարորդ՝ Խ. Հ.) և «Mini Cooper» (վարորդ՝ Ա. Դ.) մակնիշների ավտոմեքենաներին:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ համապատասխան ծառայությունների մոտենալը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում