ԼԼիլիթ Ասատրյան

«Արգենտինյան Հանրապետություն» հիմնական դպրոցի աշակերտները շրջել են ԱԻՆ-ում

«Արգենտինյան Հանրապետություն» հիմնական դպրոցի աշակերտները շրջել են ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալել են Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներին։ 9-րդ դասարանցիներն այցելել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, նաև ծանոթացել հոգեբանական աջակցության բաժնում իրականացվող աշխատանքներին։ ՃԿԱԿ-ում ներկայացվել են գործարկվող ծրագրային միջոցները, 911 զանգերի ծառայության աշխատանքի առանձնահատկությունները։

Հոգեբանական աջակցության բաժնում աշակերտները շրջել են արտ-թերապևտիկ, հոգեդիագնոստիկ, հոգեթերապևտիկ, արագ արձագանքման սենյակներում, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակներում արձագանքման մոտեցումներին։

Արտակարգ իրավիճակների նախարարության և ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցությունն ուղղված է իրազեկման մակարդակի բարձրացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում