ԼԼիլիթ Ասատրյան

Վրաստանում մեկնարկել է ԵԽ անդրսահմանային համագործակցության ակադեմիական ծրագրի 2-րդ փուլը

Վրաստանում մեկնարկել է ԵԽ անդրսահմանային համագործակցության ակադեմիական ծրագրի 2-րդ փուլը

Հոկտեմբերի 17-ին Վրաստանում մեկնարկած ԵԽ անդրսահմանային համագործակցության ակադեմիական ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են անդրսահմանային համագործակցության զարգացման և ընդլայման հետ կապված հարցեր: 

Հնարավոր է սա 4 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի գլխավորած պատվիրակությանը հրավիրել Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Շիրակի մարզ, հետաքրքրություններ ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման, ինչպես նաև երկու մարզերի միջև համագործակցության վերաբերյալ իրավական փաստաթուղթ ստորագրելու համար: Վաչե Տերտերյանը ծրագրի շրջանակներում հանդիպել է նաև Վրաստանի ռեգիոնալ զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանիի հետ: 

Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Փոխնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել փորձի փոխանակում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում: Մասնավորապես, Վրաստանից ոլորտի համապատասխան մասնագետները հնարավորություն կունենան այցելել Հայաստան և տեղում մասնագետների, պատասխանատուների և փորձագետների հետ ունենալ հանդիպում-քննարկումներ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածքային կառավարման ոլորտում ֆինանսավորման հետ կապված մի շարք կարևոր հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում